-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128099.2 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Արտգործնախարարը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ
Այլ Լուրեր

Արտգործնախարարը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ձևաչափն աշխատանքային է:

«Հանդիպում ենք Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից օրեր անց, որի արդյունքներով ստորագրվել է հայտարարություն, որի հիմնական կետը տարածաշրջանում կապերի ապաշրջափակումն է: Մեր այսօրվա հանդիպման նպատակն է արտգործնախարարի հետ վերլուծել հանդիպման ու հայտարարության արդյունքները և քննարկել մեր կենտրոնական առաջնահերթությունը` մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ հնարավոր տարվող քայլերը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է եռակողմ հայտարարություն:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին