-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128099.2 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակ է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում
Աշխարհ

Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակ է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 (VOC-202012/01)մանԷահիմք Է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում, ներառյալ Ռուսաստանը: Հունվարի 14-ին այդ մաիսն հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել Է Facebook-ում։

«Ինչպես եւ բոլոր վիրուսները, վիրուսը, որը հարուցում Է COVID-19-ը, իր շրջանառության համեմատ ժամանակի ընթացքում փոխվում Է: Նոր մանրԷահիմքի հայտնաբերման մասին արդեն հայտնել են ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի 25 երկրներ, ներառյալ Ռուսաստանը»,- նշել Է նա:

2020 թվականին ԱՀԿի Եվրոպայի տարածաշրջանում արձանագրվել Է COVID-19-ի ավելի քան 26 միլիոն հաստատված դեպք եւ կորոնավիրուսի պատճառով 580 հազարից ավելի մահ: Վերջին յոթ օրում արձանագրվել Է վարակի 1,8 միլիոն դեպք: «2021 թվականի սկզբին ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի ավելի քան 280 միլիոն բնակիչ գտնվում Է լիակատար համազգային կարանտինի պայմաններում, եւ անցյալ շաբաթ մասնակի կարանտին սահմանելու մասին են հայտարարել Էլ ավելի շատ երկրներ: Տարածաշրջանում նախկինի պես դիտվում են վարակի տարածման շատ բարձր ցուցանիշներ»,- ընդգծել Է Կլյուգեն:

Այժմ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանում 31 երկրներ սկսել են քաղաքացիների պատվաստումը: Ըստ որում ամբողջ աշխարհում պատվաստանյութերի 23,5 միլիոն դեղաչափի 95 տոկոսը բաժին Է ընկնում տասը երկրների: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ԱՀԿ-ն եւ մեր գործընկերները վիթխարի ջանքեր են գործադրում, որպեսզի պատվաստանյութեր ստանալ կարողանա յուրաքանչյուր երկիր, — հայտարարել Է Կլյուգեն:- Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ երկրներ կամ հանրակցություններ թողնվեն առանց ուշադրության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի 21 նոր դեպք՝ Արցախում

Նատա Հարությունյան

Հայաստանում կորոնավիրուսի 138 նոր դեպք է հաստատվել

Նատա Հարությունյան

Covid-19-ի դեմ պայքարի քայլերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսել է իր աշխատանքը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին