-3 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128115.2 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատել է C-400-ից հրաժարվելու հնարավորությունը
Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատել է C-400-ից հրաժարվելու հնարավորությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Անկարան շարունակում Է Մոսկվայի հետ բանակցությունները C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի երկրորդ գնդի մատակարարման շուրջ, որոնցից հրաժարումը Թուրքիայի համար խնդրահարույց Է: Այդ մասին հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«C-400 համակարգերի փորձարկումները, որոնք մենք ձեռք ենք բերել ՌԴ-ից, շարունակվում են, մենք ջանում ենք աշխատանքն անցկացնել պլանավորված ձեւաչափով: Դրանց երկրորդ գնդի ձեռքբերման շուրջ բանակցությունները շարունակվում են… Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից իրադրության ըմբռնում: Պատժամիջոցների լեզուն, որը չի համապատասխանում դաշնակցային հարաբերություններին, անընդունելի Է: Ետ վերադառնալ այն կետից, որին մենք մոտեցել ենք, շատ պրոբլեմային իրադրություն Է»,-Աքարի խոսքը մեջբերում Է Yeni Safak թերթը:

Եթե ԱՄՆ-ը ցանկանում Է խնդրի լուծում, ապա այն պետք Է գտնել տեխնիկական մակարդակով բանակցությունների ճանապարհով, հավելել Է նախարարը: C-400 հակաօդային պաշտպանության ռուսաստանյան նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջել Է հրաժարվել գործարքից, փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը՝ սպառնալով ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին («Պատժիամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքին) համապատասխան:

Անկարան հրաժարվել Է զիջումների գնալ եւ շարունակել Է բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուսաստանյան C-400 ՀՕՊ համակարգերի նման կապակցությամբ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները եւս մեկ անգամ ցույց են տալիս Վաշինգտոնի անկարողությունը ազնիվ մրցակցության հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Գերիներին վերադարձնելուն կարող է օգնել… Թուրքիան

Անի Գրիգորյան

Թուրքիան ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի շուտափույթ ստեղծման հույս ունի

Անի Գրիգորյան

Թուրքիան դեկտեմբերի 30-ից COVID-19-ի թեստեր կպահանջի ավիաուղեւորներից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին