-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128080 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Վայքի բնակիչներից մեկը դանակահարել է համաքաղաքացուն․տեղի ոստիկանների բացահայտումը
Իրավունք

Վայքի բնակիչներից մեկը դանակահարել է համաքաղաքացուն․տեղի ոստիկանների բացահայտումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» տեղափոխվել է Վայքի բնակիչ, 23-այա մի երիտասարդ: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: Սակայն այս դեպքում էլ, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, տուժած քաղաքացին չի օժանդակել հանցագործության արագ բացահայտմանը:
Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Հունվարի 4-ին պարզվել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Վայք քաղաքի սկզբնամասում, որտեղ վեճ է ծագել:

Իրավապահները նաև պարզել են դանակահարողի անձ: Բացատրական աշխատանքի արդյունքում Վայքի բնակիչ, 25-ամյա երիտասարդը եկել է բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել նախաքննական մարմին ու խոստովանել, որ ինքն է ծալովի դանակով հարվածել տուժած համաքաղաքացուն:


Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ Հոդվածներ

Գավառի ոստիկանները բացահայտել են 30-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Անի Գրիգորյան

Հյուրընկալությունն ավարտվել է դանակահարությամբ. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

Անի Գրիգորյան

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել դանակահարության համար. գործն ուղարկվել է դատարան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին