-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128092.8 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Մադրիդում հաշվել են ձյունամրրիկի պատճառով քաղաքին հասված վնասը
Աշխարհ

Մադրիդում հաշվել են ձյունամրրիկի պատճառով քաղաքին հասված վնասը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մադրիդի քաղաքապետարանը կարծում Է, որ անցյալ շաբաթ սաստիկ ձյունամրրիկի ժամանակ քաղաքին հասցվել Է գրեթե 1,4 միլիարդ եվրոյի վնաս: Հունվարի 14-ին այդ մասին հայտարարել Է քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան:

«Այս պահին մեք հաշվարկել ենք, որ վերջին օրերի ավերիչ վնասը կազմում Է 1,398 միլիարդ եվրո, ինչը հաշվարկված Է այն վնասի հիման վրա, որը հասցվել Է քաղաքի տնտեսական գործունեությանը, ենթակառուցվածքին եւ գույքին»,- նշել Է քաղաքագլուխը:

«Մենք (Իսպանիայի իշխանություններին) խնդրում ենք (Մադրիդը) հայտարարել աղետի գոտի, դրա համար կան բոլոր պայմանները, եւ ես կենտրոնական կառավարությանը խնդրում են շտապել պատասխանի հարցում»,- հավելել Է նա:

Մադրիդում հունվարի 8-ին սկսվել են ձյան սաստիկ տեղումներ, որոնք շարունակվել են 30 ժամ:

Վատ եղանակի պատճառով ընդհատվել Է Բարախաս միջազգային օդանավակայանի աշխատանքը, դադարեցվել Է երաթուղային հաղորդակցությունը, չեն երթեւեկել ավտոբուսները, մետրոպոլիետենն աշխատել Է ընդհատումներով: Իսպանիայի իշխանությունները երկրում մոլեգնած բուքը համարել են ամենասաստիկը վերջին 50 տարվա ընթացքում: Դրանից հետո երկիր Է եկել սառը ճակատը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների և տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան

Նատա Հարությունյան

Մադրիդում երեք մարդ Է զոհվել բնակելի շենքի պայթյունի հետևանքով

Անի Գրիգորյան

Հայերի բողոքի ակցիան Մադրիդում (ուղիղ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին