-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128092.8 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Աջակցություն կստանան անշարժ գույք կորցրած բոլոր արցախցիները
Սոցիալական

Աջակցություն կստանան անշարժ գույք կորցրած բոլոր արցախցիները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետությունում պատերազմի պատճառով բնակելի անշարժ գույք կորցրած բնակիչները, որոնք միանվագ ստանալու են 250 հազար դրամ, կօգտվեն ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին  (վերջիններս ստանում են 300 հազար դրամ) տրամադրվող համանման աջակցության ծրագրերից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Մասնավորապես՝  հյուրընկալողների աջակցության ծրագրի համար՝ շահառուները կարող են դիմել եռամսյա աջակցության ծրագրին»,-նշել է Խանումյանը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մանրամասնեցին, որ այսուհետ Արցախի վերահսկողությունի դուրս գտնվող համայնքների բնակիչներին տրամադրվող համանման ծրագրի շահառու են հանդիսանալու մասնավորապես այն արցախցիները, որոնց բնակարանները կամ առանձնատները հրետակոծության հետևանքով բնակվելու համար փաստացի անպիտան են դարձել:

Նմանատիպ Հոդվածներ

Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում

Անի Գրիգորյան

Ոչ մի արցախցի ընտանիք դրսում չի մնում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին