-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128092.8 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Այվազյանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար վստահության մթնոլորտի անհրաժեշտություն է տեսնում
Այլ Լուրեր

Այվազյանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար վստահության մթնոլորտի անհրաժեշտություն է տեսնում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի կարծիքով, եթե Ադրբեջանը չի կարողանում կատարել գերիների վերադարձի վերաբերյալ իր հումանիտար պարտավորությունը, ապա դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել: Այս մասին նախարարն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այսօր մեզ համար դա առաջնային խնդիր է: Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով, ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն, որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձևավորելը: Եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները հումանիտար խնդրի շուրջ, դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել»,- ասաց Այվազյանը:

Հունվարի 14-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային քննարկմանը:

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ

Նատա Հարությունյան

Պատրաստ ենք սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները. Այվազյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին