-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128080 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Հայաստանի արտգործնախարարն Ադրբեջանին կոչ արեց հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից
Այլ Լուրեր

Հայաստանի արտգործնախարարն Ադրբեջանին կոչ արեց հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ադրբեջանին կոչ արեց հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից: Այվազյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Ադրբեջանի այն հայտարարությանը, թե հայ պաշտոնյաներն իրավունք չունեն այցելել Լեռնային Ղարաբաղ:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել և չի կարող դնել հայ պաշտոնյաների և արտասահմանյան գործընկերների, ցանկացած մարդու այցը Արցախ: Հետևաբար, մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին` առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից և, եթե իսկապես պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի ու Արցախի հետ, միասին աշխատել և սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»,- ասաց Այվազյանը:

Հունվարի 14-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային քննարկմանը:

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ

Նատա Հարությունյան

Պատրաստ ենք սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները. Այվազյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին