-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128083.2 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Պոպովը վարչապետի գրածը հանել է կոնտեքստից․Այվազյան
Գլխավոր Նորություններ

Պոպովը վարչապետի գրածը հանել է կոնտեքստից․Այվազյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն Ազգային ժողովում՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, որն ըստ էության հակասում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին։

Արտգործնախարարը մասնավորապես նշեց հետևյալը․ «Հիշում եք, որ Հայաստանը ժամանակին հավանություն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակաում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը։ Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ Հայաստանը բանակցությունները շարունակել է հիմնարար սկզբունքների շուրջ։ Նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն շարունակել բանակցությունները  հիմնարար սկզբունքների շուրջ։ Միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը և կավելացնեմ, որ եղել է և մնում է կարևորագույն սկզբունքը։ Ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա հրադադարի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել , քանի որ չեն իրականացվել հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝  կարգավիճակի հարցը»։

Լրագրողների հարցին՝ հակասություն չկա՞ Պոպովի և Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ, քանի որ, ըստ էության Պոպովը հերքում է ՀՀ վարչապետին, նախարար Այվազյանն ասաց, որ ինքը հակասություն չի տեսնում, ուղղակի Պոպովը վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, և որ այդ երկուսը տարբեր հայտարարություններ են։

Հիշեցնենք, որ Իգոր Պոպովը մասնավորապես ասել էր հետևյալը․ «Պնդել, թե Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանը «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգիստ մնալ, չի համապատասխանում իրականությանը»։

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ

Նատա Հարությունյան

Պատրաստ ենք սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները. Այվազյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին