-12 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » ՀԲ փորձագետները, մեր պաշտոնական շրջանակները լավատեսությամբ են տառապում. տնտեսագետը` ՀԲ ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշների մասին
Հարցազրույցներ

ՀԲ փորձագետները, մեր պաշտոնական շրջանակները լավատեսությամբ են տառապում. տնտեսագետը` ՀԲ ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Համաշխարհային բանկը հրապարկել է երկների տնտեսական աճի ցուցանիշները, ըստ որի,  ՀՀ-ն 2020 թ.-ին ունեցել է 8 % տնտեսական անկում, 2021 թ.-ին կունենա 3.1 % աճ, իսկ 2022 թ.-ին 4.5 % տնտեսական աճ: Թե որքանո՞վ են այս ցուցանիշներն իրատեսական, NewArmenia.am-ը փորձել է պարզել տնտեսագետ Ատոմ Մարգարյանից։

— Պարո՛ն Մարգարյան, որքանո՞վ են այս ու եկող տարվա տնտեսական աճի ցուցանիշներն իրատեսական` հաշվի առնելով նաև պատերազմն ու կորոնավիրուսը, ինչպես նաև ստացվում է, որ 2 տարվա ընթացքում էլ չեն կարողանալու հաղթահարել 2020 թ.-ի տնտեսական անկումը:

— Համաշխարհային բանկի փորձագետները, ինչու չէ նաև մեր պաշտոնական շրջանակները, լավատեսությամբ են տառապում: Այո, նաև այս տարվա բյուջետային կանխատեսումների հիմքում ենք դրել ՀԲ-ի ցուցանիշից մի քիչ պակաս: Պանդեմիայի նոր ալիքը ո՛չ միջազգային, ո՛չ տեղական փորձագետները հաշվի չեն առել, իսկ մենք տեսնում են, թե ԵՄ անդամ երկներում ինչ հետևանքեր կան: Պետք է լրջորեն վերաբերել հնարավոր ”lockdown”-ներին: Պատերազմը սարսափելի մեծ ծավալի ռեսուրսներ է խլել, իսկ դա վերաբերում է ոչ միայն պաշտպանության ոլորտին ու տարածքային կորուստներին, այլև մարդկային: Եթե  ապահովագրական համակարգերի չափանիշներով գնահատենք կուրուստները, ապա տասնյակ միլիարդներ են հասնում: Այս ամենը պետք է վերականգնել, աչք փակելը, հուսալը, թե իներցիոն զարգացումները և իրադրային կառավարումն ինչ-որ արդյունքեր կտան, կարծում եմ, որ անհույս միամտություն է: Եթե միայն չոր գնահատականները տանք, ապա պաշտպանական ոլորտի միայն տեխնիկական կորուստներն առնվազն 1.5-2 մլրդ դոլարի սահմաններում են, իսկ այդ ամենը պետք է վերականգնել,  450-500 կմ սահմաններ ավելացել են, դրանք պետք է կահավորել, տեխնիկապես զինել և կոմունիկացիաները հարմարացել: Ըստ էության` ռազմական ծախսերն անարտադրողական ծախսեր են, դրաք ՀՆԱ չեն ավելացնում, այլ խլում են ՀՆԱ-ից:

— Ի՞նչ քայլեր պետք է արվեն այս իրավիճակից ելքեր գտնելու համար:

— Պետք է իրատես լինել ու նախևառաջ վերանայել 2021 թ.-ի պետական բյուջեն, բայց նման ցանկություն դեռևս չենք տեսնում: Մենք տեսնում ենք, որ ծախսերը`հատկապես պետական պարտքի 1 մլրդով ավելացումը և դրա սպասարկումը բերել են ֆինանսական լուրջ լարվածության, տեսնում ենք, որ դրամը սկսել է արժեզրկվել, իսկ զուտ մոնետար միջոցներով կայունություն ապահովելու հնարավորություններն անսահմանափակ չեն: Գնաճը քանակից որակի է անցնում ու հեռու չէ այն օրը, որ գնաճային պրոցեսները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել, քանի որ Հայաստանը շարունակում է ներմուծման ասեղի վրա նստած երկիր մնալ: Սա նշանակում է, որ պետք է վճարես կայուն արժույթով, բայց այս իրավիճակում փոխարժեքի նման վարքագիծը բերելու է ներկրումների թանկացման: Ախուսափելիորեն էներգակիրների, սննդամթերքի` հատկապես հացահատիկի, ինչպես նաև դեղորայքի, տարբեր տեսակի մեքենայի սարքավորումներ և այլն թանկանալու են: Լրջորեն պետք է վերաբերվել ու օր առաջ  վերանայել տնտեսական քաղաքականութունը: Պետք է նոր օրենսդրություն, դրա տակ գնա այս ամենը, տնտեսություն ու դրա կառավարումը պետք է տեղափոխել արտակարգ ռեժիմի և իրականացնել մոբիլիզացիոն քայլեր: Կյանքի պետք է կոչել հակակառուպցիոն օրակարգը, որը Փաշինյանի կաբինետը երկու տարի միայն խոստանում է: Ինստիտուտներ ստեղծելու միայն քայլեր են, ինչը հարատև պրոսցես է: Ժամանակին հարկավոր էր կապիտալի համաներում իրականցնել ու կարմիր գիծ քաշել, ոչ թե թիրախավորված հետապնդել, բռնել, կասկածելի հանգամանքներում բաց թողնել, մեկ էլ ուրիշին բռնել, սահմաններում հետախուզվողների համար կանաչ լույս վառել: Այս  թվացյալ կայնությունը և միֆական աճը շատ մակերեսային են:

— Երկրում քաղաքական անկայուն իրավիճակ է, արտահերթ խորհրդարական ընտրությունները  տնտեսական աճին չեն նպաստի, չէ՞ որ ներդրողին կայուն իշխանություն է հարկավոր, որի հետ հստակ կաշխատի:

— Անկայուն իրավիճակը հիմա է, ավելի վատ վիճակ է, ներդրողների վստահությունն այս պահին զրո է, ռուսների ասած` ” дальше некуда”: Իհարկե, ընտրությունները, մանավանդ նման ֆոսմաժորային իրավիճակում, նվեր չեն տնտեսության համար, ինչպես նաև կարող են հետագայում լարվածության առիթ դառնալ: Ընտրական գործընթացների շուրջ պետք է կոնսենսուս լինի, պետք է սահմանադրական, Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և այլն: Հիմա բարենպաստ չէ, լավագույն  դեպքում այդ ընտրությունները, որն անհրաժեշտ է, պետք է լինի սեպտեմբերից ու հոկտեմբերից ոչ շուտ, բայց մինչ այդ այդ կարևորագույն հարցերը պետք է լուծվեն: Պետք է ինչ-որ շրջանակով պայմանագիր ստորագրվի, ինչը չի ստացվում: Հիմա հայտարարություններ է ստորագրվում և պետական ինստիտուտներն, ասես, անջատված են պատասխանատվության դաշտից, քանի որ վարչապետը ստորագրում է, իսկ հաջորդ օրվանից սկսում են կատարել:

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Տպավորիչ ցուցանիշ է, բայց իշխանությունները բարեփոխումների հարցում դանդաղում են․ տնտեսագետը՝ ՀՀ-ի՝ «Տնտեսական ազատության ինդեքս»-ում դիրքերը բարելավելու մասին

Սերինե

Պետք է վարկերի գերշահույթները հարկել, ոչ թե գովազդները արգելել․ Ատոմ Մարգարյան

Diana Amirkhanyan

Կարևոր է, որ հարկային բեռը լինի արդարացի և հիմնավորված․ Ատոմ Մարգարյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին