4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Այլ Լուրեր

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս փաստը հաստատեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը։

Ըստ Արաքսյա Կիրակոսյանի՝ Տիգրան Պետրոսյանն իր հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո։

Մինչ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը Տիգրան Պետրոսյանը 1998-2000թթ. եղել է համակարգչային կուրսերի դասընթացավար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղում:
2003-2013 թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով):
2002-2017 թթ. դասախոսել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում: 2013-2016 թթ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգողն էր, 2014թվականից՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն:
2018 թվականից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։
2019 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Շիրակի մարզպետն է: Տեխնիկական գիտությունների թեկնածու է։  

Նմանատիպ Հոդվածներ

Պաշտոնական. Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից

Անի Գրիգորյան

Շիրակի մարզպետն ու կինը 2019-ին 19.5 մլն դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր. «ՀԺ»

Սերինե

Մարիա Գևորգյանը Հայաստանի առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին