1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135104 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » «Ով մեղավոր է, պետք է պատասխան տա». Ֆիզկուլտ ինստիտուտում 2 տարի առաջ երկրից բացակայող 3 ուսանող քննություններ են ստացել
Կարևոր

«Ով մեղավոր է, պետք է պատասխան տա». Ֆիզկուլտ ինստիտուտում 2 տարի առաջ երկրից բացակայող 3 ուսանող քննություններ են ստացել

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ին հասած տեղեկություններով՝ Հայաստանի  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում 2 տարի առաջ չարաշահումներ են եղել, ինչի առթիվ օրերս քրգործ է հարուցվել: 

Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ քննություն է տարվում՝ պարզելու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում փաստաթղթեր կեղծելու դեպքի հանգամանքները: Ըստ ՔԿ-ի՝ քրգործը հարուցվել է  դեկտեմբերի 30-ին:

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական  բաժնի Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 3 ուսանողներ, 2018-2019թթ. ընթացքում բացակայելով Հայաստանի Հանրապետությունից, ստացել են նշված ուսումնական տարիների ստուգարքները և քննությունները»:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի հատկանիշներով, որը 2021թ. հունվարի 8-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունել վարույթ:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, մեր հարցին, թե ինչպե՞ս է պատահել չարաշահումը, ասաց, որ ինքն այդ ժամանակահատվածում չի պաշտոնավարել, դրանից հետո է պաշտոնակատար նշանակվել, ապա ռեկտոր դարձել: «Ես որպես պաշտոնակատար պաշտոնավարել եմ 2019-ի սեպտեմբերի 2-ից: Այդ տեղեկությունը ֆեսյբուքից եմ իմացել, քանի որ ռեկտորի ընտության փուլում մեր մրցակից պրոռեկտորի՝ Գագիկ Սարգսյանի թիմը սկսեց այդ տեղեկությունը շատ արագ տարածել՝ փորձելով վերագրել ինձ: Ստիպված հարցում կատարեցի ոստիկանություն, և պատասխան ստացա, որ քրգործ է հարուցվել»,-ասաց նորընտիր ռեկտորը:

Ըստ ռեկտորի՝ քննչական մարմինները իրենցից պահանջել են 3 ուսանողների հետ կապված ողջ քննչական պրոցեսի փաստաթղթերը: «Ովքեր նման բաներ արել են, պատասխանատվության կենթարկվեն: Ես առաջին օրվանից պայքարել եմ նման երևույթների դեմ»,- հայտարարեց ռեկտորը՝ հավելելով. «Իմ ռեկտոր դառնալուց հետո կարող եմ ասել, որ բացառում եմ նման բաները: Ով մեղավոր է, պետք է պատասխան տա, ով ուզում է լինի»:      

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ֆիզկուլտուրայի եւ սպորտի ինստիտուտն անցել է առցանց ուսուցման

Diana Amirkhanyan

Այս շարժումը միանշանակ ուղղորդված է որոշ ուժերի կողմից․Ես իմ աջակցությունն եմ հայտնում ԿԳՄՍ նախարարին՝ նման օրինագիծ մշակելու համար․ Դավիթ Խիթարյան (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին