8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136204.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Բենզինի գնի բարձրացման պատճառները․ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շուկան
Գլխավոր Նորություններ

Բենզինի գնի բարձրացման պատճառները․ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շուկան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վիճակագրական կոմիտեի տվյալներով բենզինի և դիզելային վառելիքի գները մեկ տարվա՝ 2019-2020 թթ․, կտրվածքով նվազել են 12,2% և 23,0%-ով, սակայն տարեվերջին՝ 4,1% և 2,9%-ով աճել են։ 

Վերջին օրերին նկատվում է բենզինի գնի մոտ 20 դրամաով թանկացում։

New Armenia.amին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտ­պանության պետական հանձնաժողովից տեղեկացրեցին, որ բենզինի շուկայում  ուսումնասիրություններ են կատարում, տվյալները կհրապարակեն առաջիկայում, բայց հստակ ժամկետներ չնշեցին։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բենզինի գնի բարձրացման  համար նշում է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները․ «Բենզինի գների բարձրացումը պայմանավորված է նախ միջազգային շուկայում նավթի գների բարձրացմամբ, երկրորդը՝ դրամի արժեզրկմամբ, ցանկացած ներկրվող ապրանք դրամի արժեզրկման պայմաններում թանկանալու է։ Երրորդը՝ այդ շուկայում մենաշնորհի հետևանքով, տարիներ շարունակ այս շուկայում «Ֆլեշ» և «Գես» ընկերություններն են գործում, որոնք շուկան բաժանել են իրենց մեջ, և միաժամանակ գները բարձրացնում են, միաժամանակ՝ իջեցնում։ Վերջին երեք տարվա ընթացքում շուկայի մենաշնորհացումն ավելի է աճել»։

Բացի այս, տնտեսագետը շեշտեց, որ հունվարի մեկից ավելացել են վառելիքի ակցիզային հարկերը, ինչը ևս գնի բարձրացմանն է նպաստում։ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դրամի արժեզրկմամբ և այլ գործոններով պայմանավորված բենզինի գինը դեռ ավելի կբարձրանա։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին