2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Կառավարությունն առաջարկում է մարտական զենք կրելու թույլտվություն տալ ՊԵԿ որոշ աշխատակիցների
Այլ Լուրեր

Կառավարությունն առաջարկում է մարտական զենք կրելու թույլտվություն տալ ՊԵԿ որոշ աշխատակիցների

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Ազգային ժողովի քաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Կառավարության հեղինակած նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը:

«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք»,- ասաց Գասպարյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:

Նմանատիպ Հոդվածներ

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Անի Գրիգորյան

ՊԵԿ որոշ աշխատակիցների թույլատրվեց կրել մարտական զենք

Անի Գրիգորյան

ՊԵԿ պարզաբանումը՝ Ֆրանսիայից ուղարկված բեռի մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին