2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Արցախի նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների շուրջ խորհրդակցություն է հրավիրել
Սոցիալական

Արցախի նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների շուրջ խորհրդակցություն է հրավիրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հանրապետության բնականոն կյանքի վերականգնումը Կառավարության գերակա նպատակներից է, և անհրաժեշտ է արագ ու արդյունավետ լուծումներով վերացնել պատերազմական հետևանքները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել Հանրապետության մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։ Այդ համատեքստում նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում մշակել նոր ծրագրեր՝ գործող ենթակառուցվածքների վերանորոգման, նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև ոլորտի տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ նախատեսելով և՛ բյուջետային, և՛ արտաբյուջետային միջոցների ներգրավում։

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ գործադրվելու են գործուն ջանքեր առաջիկա երեք տարիների ընթացքում բոլոր բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ պետությունը մեկ տարվա ընթացքում շարունակելու է փոխհատուցել քաղաքացիների կոմունալ, այդ թվում՝ ջրամատակարարման ծառայությունների դիմաց վճարները՝ որոշակի ծավալներով։

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պետական լիազոր մարմիններին՝ ջրային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների արագ կազմակերպման ու հետագա ծրագրերի հստակեցման ուղղությամբ:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում Սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

Անի Գրիգորյան

Արցախի Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ՝ լեզվի մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Անի Գրիգորյան

Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին