4 C
Yerevan
9 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Քրեական գործ է հարուցվել «Այբ»-ի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ
Իրավունք

Քրեական գործ է հարուցվել «Այբ»-ի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: 

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության, ապա ՀՀ ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից շուրջ 8.3 մլն ՀՀ դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին