13 C
Yerevan
5 Մարտի, 2021
136041.6 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Բելգիայի բնակիչը մահացել Է COVID-19-ի դեմ Pfizer-ի պատրաստուկով պատվաստում ստանալուց հետո
Աշխարհ

Բելգիայի բնակիչը մահացել Է COVID-19-ի դեմ Pfizer-ի պատրաստուկով պատվաստում ստանալուց հետո

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բելգիայի 82 տարեկան բնակիչը մահացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուց հինգ օր անց: Այդ մասին հունվարի 15-ին գրում Է Le Libre թերթը՝ վկայակոչելով Առողջության համար դեղամիջոցների եւ ապրանքների դաշնային գործակալության (FAMHP) տվյալները:

Հաղորդվում Է, որ հետաքննություն Է անցկացվում որոշելու համար, թե արդյոք կապ գոյություն ունի այդ մարդու պատվաստման եւ վախճանի հետ: «Անցկացվելու Է հերձում: Այժմ արդեն կարելի Է ասել, որ այդ մարդն ունեցել Է լուրջ քրոնիկ հիվանդություններ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բելգիացի համաճարակաբան Պիեռ վան Դամմայի խոսքով՝ ներկայում Բելգիայում անցկացվում Է ծերանոցներում ապրողների պատվաստում, իսկ դա քաղաքացիների առավել խոցելի կատեգորիան Է, որոնց մեծ մասը տարիքի պատճառով մի շարք ուղեկցող հիվանություններ ունի:

«Կարելի Է կարծել, որ ծերանոցներում ապրողների թվում պատվաստում ստացողներից ինչ-որ մեկը մահացել Է պատվաստում ստանալու ժամանակաշրջանում այն պատճառով, որը կապված չԷ պատվաստման հետ: Եթե անցկացվի այդպիսի վախճանի հետաքննություն, դա կարվի այն բանի համար, որպեսզի համոզվեն, որ պատվաստանյութը չի հանգեցրել մահվան»,-ասել Է մասնագետը:

Նրա խոսքով՝ նախնական տեղեկատվության համաձայն, այդ մարդու մահը նույնպես կապված չԷ պատվաստման հետ: «Պատճառ չկա խուճապ առաջացնել պատվաստանյութի շուրջ»,-հավելել Է նա:

Կորոնավիրուսի հարցերով զբաղվող բելգիական դաշնային կենտրոնի տվյալների համաձայն, դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի 12-ն ընկած ժամանակաշրջանում երկրում Pfizer/BioNTech-ի պատրաստուկով մասնակի պատվաստում Է ստացել 34 հազար 979 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին