-1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ստեղծվել է Սյունիքում առկա և հնարավոր խնդիրներին արձագանքող միջգերատեսչական աշխատանքային խումբ
Այլ Լուրեր

Ստեղծվել է Սյունիքում առկա և հնարավոր խնդիրներին արձագանքող միջգերատեսչական աշխատանքային խումբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.
2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին