1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135132.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր
Այլ Լուրեր

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից բխող հարցերը:  Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հունվարի 15-ին տեղի է ունեցել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները փոխանակվել են նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ մտքերով և քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին