28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » ՊԵԿ-ը ողջ ներուժը կներդնի 2021-ին հարկային եկամուտների պլանավորված ցուցանիշը գերակատարելու համար
Տնտեսություն և Բիզնես

ՊԵԿ-ը ողջ ներուժը կներդնի 2021-ին հարկային եկամուտների պլանավորված ցուցանիշը գերակատարելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը 2021-ի բյուջեի մասին օրենքով պլանավորված հարկային եկամուտների ցուցանիշը համարում է բավականին պատասխանատու նշաձող, վստահեցնում, որ ՊԵԿ-ն ամբողջ ներուժի կներդնի՝ ապահովելու, անգամ գերակատարելու այն:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված են 1 տրլն 440 մլրդ դրամ:

«Այն բավականին պատասխանատու նշաձող է մեզ համար՝ հաշվի առնելով ընթացիկ տարին և ընթացիկ իրողությունները: Չնայած տարին նոր է սկսվել, և ամեն բան կախված է տնտեսական զարգացումներից, բնականաբար մենք պլանավորել ենք ապահովել այդ եկամուտները, և մեր ամբողջ ներուժը ներդնել այն գերակատարելու ուղղությամբ»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին