13 C
Yerevan
5 Մարտի, 2021
136028.8 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
Այլ Լուրեր

Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ 

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը, որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացումը: 

Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման և քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ:   

Նմանատիպ Հոդվածներ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

Նատա Հարությունյան

Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին