7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Շիրակի մարզպետի հարցում տարակարծություններ կան. «Փաստ»
թերթերի տեսություն

Շիրակի մարզպետի հարցում տարակարծություններ կան. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Հետպատերազմական շրջանում պաշտոնյաների ազատումները կամ փոխատեղումներն այլևս որևէ մեկին չեն զարմացնում: Հրաժարականի մասին տեղեկության հաստատումից անմիջապես հետո կուլիսներում սկսեցին շրջանառվել տարբեր անուններ, սակայն հիմնականում խոսվում էր Մարտուն Գրիգորյանի մասին, որը մարզի հին քաղաքական դեմքերից է (մասնավորաբար Շիրակի մարզից երեք անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ 2008-ին առաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու)։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել իշխանական թիմում. Փաշինյանի մերձավոր շրջապատում ոմանք ասել են, որ նման քայլով հերթական անգամ իրենց վրա «բոչկա» են գլորելու, և իրենք դառնալու են քննադատության առարկա, քանի որ իրենց կմեղադրեն, թե էլի պաշտոնի են նշանակում «նախկիններից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին