10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135760 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Արտաշես Թորոսյանը նշանակվել է ԿԶՆԱԿ-Ի տնօրենի ԺՊ. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Արտաշես Թորոսյանը նշանակվել է ԿԶՆԱԿ-Ի տնօրենի ԺՊ. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, որը նախկինում թիվ 198 դպրոցի տնօրենն էր եւ տեղափոխվել էր ԿԳՄՍՆ, որպեսզի հետագայում հանրակրթության վարչության պետ նշանակվեր, դեկտեմբերի 30-ին նշանակվել է Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հիշեցնենք, որ Թորոսյանը մեկ անգամ մասնակցել էր հանրակրթության վարչության պետի մրցույթին, սակայն կտրվել էր գրավոր քննությունից եւ, փաստորեն, հիմա էլ նշանակվել է ԿԶՆԱԿ-ի տնօրեն, որի ենթակայության ներքո են Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը։

Մեզ հետ զրույցում Թորոսյանը հաստատեց իր նշանակման մասին լուրը, ասաց, որ տնօրենի մրցույթ դեռեւս չի հայտարարվել, բայց հայտարարելու դեպքում մասնակցելու է։ Եվ ասաց, որ հանրակրթության վարչությունում փորձագետի աշխատանքային պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 30-ին։ Նշենք նաեւ, որ հանրակրթության վարչությունը, որը ԿԳՄՍ նախարարության ամենամեծ բովանդակային ստորաբաժանումն է, կես տարուց ավելի է՝ պետ չունի։ Նրանք, ում առաջարկվում է այս պաշտոնը, հրաժարվում են, եւ համաձայնող համապատասխան թեկնածու չեն կարողանում գտնել։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին