2 Մարտի, 2021
135260.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Ծառուկյանը հասկացնում է, որ 6-ի մեջ «ասողն» ինքն է. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ծառուկյանը հասկացնում է, որ 6-ի մեջ «ասողն» ինքն է. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 Ընդդիմադիր ուժերի իրական կորիզը ոչ թե Հայրենիքի փրկության շարժումն է՝ իր բազմաթիվ հանձնաժողովներով, այլ 6 անձից կազմված մինի-խորհուրդը՝ կազմված ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներից, Վազգեն Մանուկյանից եւ երեք կուսակցությունների առաջնորդներից՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»։ Այս ֆորմատով պարբերաբար հանդիպումներ են կայանում, որտեղ էլ որոշվում են ընդդիմության պայքարի ֆորմատն ու անելիքները։

Մենք հետաքրքրվեցինք, թե որտեղ են սովորաբար կայանում վեցի հանդիպումները։ Մեզ ասացին, որ հանդիպում են, որպես կանոն, Գագիկ Ծառուկյանի տարածքում։ Նա ի սկզբանե նման դրվածք է դրել, որ եկեք ինձ մոտ։ Բնականաբար, սեղան է դնում, հանդիպման համար բոլոր պայմաններն ապահովում է, բայց դրանով նաեւ հասկացնում, որ ձեր մեջ ամենածանրակշիռ ուժը ես եմ՝ «ասողն» էլ ես պետք է լինեմ։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին