2 C
Yerevan
27 Փետրվարի, 2021
134742.4 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Այլ Լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։

Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարան և Թալին , Գեղարքունիքի մարզի Սևան,  Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ Հոդվածներ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Նատա Հարությունյան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նատա Հարությունյան

Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում, Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին