10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135776 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Արցախի Ասկերանի շրջանում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ձայները կլսվեն նաև Ստեփանակերտում
Այլ Լուրեր

Արցախի Ասկերանի շրջանում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ձայները կլսվեն նաև Ստեփանակերտում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում հունվարի 16-ին նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

« ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Նշենք, որ գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում:

Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

Նմանատիպ Հոդվածներ

Մարտակերտ քաղաքում, Մարտունու և Ասկերանի շրջաններում վնասազերծվելու է չպայթած զինամթերք

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին