1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135113.6 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը վերականգնել են Դոնալդ Թրամփի էջերը
Աշխարհ

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը վերականգնել են Դոնալդ Թրամփի էջերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը, որոնք արգելափակել էին Դոնալդ Թրամփի էջերը, վերականգնել են դրանք:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, «Ֆեյսբուք»-ից հեռացվել են Թրամփի վերջին հրապարակումները: Ըստ սոցիալական ցանցի ադմինիստրացիայի՝ այդ հրապարակումներում Թրամփն աջակցում է բողոքի ակցիաներ հրահրողներին:

Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ը հայտնում էր, որ Թրամփը հնարավորություն չի ունենա մուտք գործել իր սոցիալական էջեր, մինչ ավարտվի նրա՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը:

«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ հնարավոր է՝ Թրամփն իր սոցիալական էջերն օգտագործի իր կողմնակիցներին դիմելու համար:

Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում: Նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Հարձակման հետևանքով զոհեր էին եղել:

Նմանատիպ Հոդվածներ

Թրամփը թաքցրել Է Պուտինի հետ զրույցների մանրամասները. Politico

Անի Գրիգորյան

Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով Բայդենի երդմնակալությանը

Անի Գրիգորյան

Թրամփը հունվարի 26-ից վերացրել Է Եվրոպայի երկրների մեծ մասից եւ Բրազիլիայից ԱՄՆ մուտքի սահմանափակումները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին