1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135120 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի նոր բռնկման պատճառները
Աշխարհ

Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի նոր բռնկման պատճառները

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր բռնկումն առաջացել է կարանտինային ռեժիմի թուլացման և վատ պահպանման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

«Բռնկումն առաջացել է այլ երկրներից վարակվածների ժամանելով, ինչպես նաև վարակված ապրանքների ներմուծման հետևանքով: Գլխավոր պատճառը` տեղում կարանտինային ռեժիմի սխալ վերահսկողությունն է, աշխատակիցների ոչ այնքան արդյունավետ աշխատանքը»,- նշել է կոմիտեի ղեկավար Մա Սյովեյը:

Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանի իշխանությունները պետք է վերացնեն մի շարք թերությունները, որոնց հետևանքով երկրի հյուսիսային շրջանում նոր բռնկումներ են առաջացել:

Չինաստանը վարակվածների թվով  աշխարհում 83-րդն է: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 88 հազար 118 է: Մեկ օրում գրանցվել է վարակման 130 նոր դեպք:

Նմանատիպ Հոդվածներ

Չինաստանը մտադիր է նոր զեկույց հրապարակել ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների մասին

Անի Գրիգորյան

Չինաստանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին

Անի Գրիգորյան

Չինաստանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել կեղծված COVID-պատվաստանյութ վաճառելու համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին