1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135120 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Խորհրդարանում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները
Այլ Լուրեր

Խորհրդարանում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովում կայացել է «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով աշխատանքային փակ քննարկում: Ինչպես հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը, քննարկումը կազմակերպել են անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆիա Հովսեփյանը:

«Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

«Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ Հոդվածներ

Գերիների անհապաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Նատա Հարությունյան

Գերիների հերթական խումբն է վերադառնում Հայաստան․ ուղիղ

Նատա Հարությունյան

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին