1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135104 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 529 հա տարածք
Այլ Լուրեր

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 529 հա տարածք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Մեկ օրում ականազերծվել է 2 հա տարած և 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման է տեղափոխվել 2 պայթյունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 529 հա տարածք, 200,3 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 հազար 406 առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ Հոդվածներ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայող ազատ է արձակվել

Նատա Հարությունյան

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են մարտական պարապմունքներ

Անի Գրիգորյան

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի դպրոցներից մեկի աշակերտների հետ անվտանգության միջոցառումներ են անցկացրել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին