1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135094.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ
Այլ Լուրեր

Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ: Շարժման անդամները հանդիպման մեկնարկին նշեցին, որ իրենք պահանջում են կառավարության հրաժարականը, որից հետո պետք է Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն:

«Ժամանակավոր կառավարությունը պետք է երկրում հաստատի հասարակական համերաշխություն, կայունություն, արագ ձեռնամուխ լինի հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու անվտանգությանը»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Վազգեն Մանուկյանի խոսքով` գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմին նախորդող շրջանում, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Մանուկյանը նշեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել պատերազմից, պահել հայկական կողմին պատկանող ամուր դիրքերը, ինչպես նաև մի շարք հայանպաստ կետեր ներառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունում:

Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 15-ին հանդիպել է Գյումրիի բնակիչների հետ:

Նմանատիպ Հոդվածներ

Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

Անի Գրիգորյան

Վազգեն Մանուկյանի առաջարկած պլան Բ-ն անթույլատրելի է․ նման աղետալի նախադեպ արդեն ունեցել ենք․ Սուրեն Պետրոսյան

Նատա Հարությունյան

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա անելիքները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին