6 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134214.4 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
Այլ Լուրեր

ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ, ինչպես նաև անցնել նույն հետազոտությունը օդանավակայանում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

«Քաղաքացին իր հետ պետք է ունենա կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության կամ անցնի ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ մեկում (վճարովի հիմունքներով): Օդանավակայանի ելքի մոտ անհրաժեշտ է ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, գնալ ինքնամեկուսացման` մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը»,- նշում են ԱԱՏՄ-ից։

Տեսչական մարմնից զգուշացնում են, որ այն անձինք, ովքեր կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱՏՄ-ն գործարկում է աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների ընդունման համակարգ

Անի Գրիգորյան

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են

Անի Գրիգորյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին