1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135129.6 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Փաշինյանի հրաժարականի պահանջը կապ չունի, մասնակցելու ենք քննիչ հանձնաժողովի նիստերին․ Նաիրա Զոհրաբյան
Կարևոր

Փաշինյանի հրաժարականի պահանջը կապ չունի, մասնակցելու ենք քննիչ հանձնաժողովի նիստերին․ Նաիրա Զոհրաբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

2021 թվականի հունվարի 12-ին Ազգային ժողովի  նախագահի կարգադրությամբ հաստատվել է կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։

New Armenia.amը հանձնաժողովի անդամ, ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե կմասնակցե՞ն իրենք հանձնաժողովի նիստերին, քանի որ իրենց խմբակցությունը պահանջում է գործող իշխանության հրաժարականը, և բազմիցս նշել են, որ այս իշխանության հետ իրենք քննարկելու բան չունեն։ Ի պատասխան Զոհրաբյանն ասաց․ «Մասնակցելու ենք հանձնաժողովի աշխատանքներին, և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը կապ չունի այստեղ։ Մենք մասնակցելու ենք, որպեսզի մեկ անգամ ևս ապացուցենք, որ COVID 19-ի դեմ պայաքարը ևս այս իշխանությունները խայտառակ տապալել են»։

Ընդդիմադիր պատգամավորը առանձնապես մեծ արդյունավետություն չի սպասում հանձնաժողովի աշխատանքներից, բայց որ բազմաթիվ լրջագույն խնդիրներ գոնե վեր կհանեն, վստահ է։

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Անի Սամսոնյանն էլ՝ աշխատանքների արդյունավետության վերաբերյալ հետևյալ կարծիքն ունի․ «Այո, հանձնաժողովում իշխանությունը մեծամասնություն է և հասցրել է նույնիսկ կանխակալ դիրքորոշումներ արտահայտել հանձնաժողովի աշխատանքների և նպատակի արդյունավետության մասին, բայց ես կարծում եմ, որ դա առաջին հերթին իրենց պետք է ձեռնտու լինի։ Թող մասնակցեն, ուսումնասիրեն, քննեն մեզ հետ միասին առանց խոչընդոտների և փարատեն բոլոր կասկածները համավարակի դեմ պայքարի արդյունավետության մասով»։

Անի Սամսոնյանը ևս, ինչպես Նաիրա Զոհրաբյանը, կարծում է, որ հանձնաժողովի աշխատանքը կապ չունի փաստի հետ, որ իրենք պահանջում են վարչապետի ու այս իշխանության հրաժարականը․ «Մենք պահանջում ենք վարչապետի հրաժարականը և համոզված ենք, որ պառլամենտը պետք է շարունակի աշխատել, մինչև կարողանանք հանրությանը նախապատրաստել արտահերթ ընտրությունների։ Հանձնաժողովը ունի վեց ամսվա ժամկետ, և պետք է գիշեր-ցերեկ աշխատենք, որ այդ ժամկետում ներկայացնենք եզրակացություն։ Երկրորդ՝ եթե ինչ-որ բան ես նախաձեռնում, պիտի հետևողական իրականացնես։ Պատերազմը կանգնեցրեց գործընթացը ցավոք, բայց հիմա հապաղել չի կարելի։ Հանձնաժողովը նպատակ չունի այս իշխանությանը ինչ-որ բան ապացուցելու։ Հանձնաժողովի նպատակը ավելի հեռահար է՝ այն է քննել և վերհանել բոլոր թերությունները, պետության ինստիտուցիոնալ թերությունները, համավարակի կանխարգելման և բուժման մեթոդները, որից հետո մենք կունենանք մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա հետագայում ավելի կազմակերպված պաշտպանել բնակչության առողջությունը։ Այն պիտի դառնա ուղեցույց մեր պետական մարմինների համար՝ անկախ նրանից՝ ով կլինի իշխանության գլուխ»։

Նշենք, որ հանձնաժողովի առաջին նիստի օրը դեռ որոշված չէ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Զոհրաբյանը սահմանադրական հանցագործություն որակեց հանձնաժողովի նախագահի իր լիազորությունների դադարեցումը

Անի Գրիգորյան

ԱԺ-ն քննարկում է Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցը

Նատա Հարությունյան

Նիկոլ Փաշինյանն Ամանորի գիշերը հրաժարական չի տա՝ իշխանությունը հերքում է, ընդդիմությունն էլ այս սցենարը թույլ չի տա

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին