6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Նորվեգիան պարտադիր կդարձնի սահմանին կորոնավիրուսի թեստավորումը
Աշխարհ

Նորվեգիան պարտադիր կդարձնի սահմանին կորոնավիրուսի թեստավորումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել պարտադիր դարձնել կորոնավիրուսի թեստավորումը նրանց համար, ովքեր մուտք կգործեն երկիր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է  Նորվեգիայի կառավարության տարածած հաղորդագրության տեքստում:

Այսուհետ կառավարությունը պարտադիր է դարձնում կորոնավիրուսի թեստավորումը երկրի սահմանին բոլոր նրանց համար, ովքեր մուտք են գործում Նորվեգիա համաճարակային անբարենպաստ իրավիճակ ունեցող երկրներից: Թեստավորման գործընթացը կիրականացվի հունվարի 18-ից սկսած:

Առողջապահության  նախարար Բենթ Հոյեն նշել է, որ Նորվեգիայում  մուտքի և թեստավորման խիստ կանոններ են գործում Եվրոպայից եկող անձանց համար: «Մարդիկ, որոնք առանց համոզիչ պատճառների կհրաժարվեն թեստավորումից,  կտուգանվեն  և պարտավորված կլինեն կարանտին պահպանել  հատուկ հյուրանոցում»,-հստակեցրել է նախարարը:

Նմանատիպ Հոդվածներ

Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախի ժողովրդին

Նատա Հարությունյան

Նորվեգիան չեղարկել է կարանտինը եվրոպական մի շարք երկրներից ժամանողների համար

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին