6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին
Աշխարհ

Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Վրաստանի Կասպի քաղաքում երկու պատանդի ազատման հատուկ գործողություն են իրականացրել:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոտի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը նախկին ոստիկանն է եղել, նա պատանդ է վերցրել բիզնեսի գծով իր գործընկերներին:

«Հատուկ գործողության արդյունքում իրականացված մի քանի ժամ տևողությամբ բանակցությունների արդյունքում պատանդներն ազատ են արձակվել, մեղադրյալը ձերբակալվել է։  Տղամարդը մեղադրվում է պատանդներ վերցնելու մեջ, նա գտնվում էր ծանր հուզական վիճակում»,- հայտնել է Բորցվաձեն:

Նրա խոսքով հանցագործը իրավապահ մարմիններին խնդրել է տրամադրել իրեն մեքենա, որով նա պատրաստվում էր լքել Վրաստանը՝ ուղևորվելով դեպի Ռուսաստան:

«Դա իր կարևորագույն պահանջներից մեկն է: Մի քանի օր առաջ նա դիմել էր մեզ մի հայտարարությամբ, նա պրետենզիաներ ուներ որոշ քաղաքացիների դեմ: Այդ փաստի առթիվ ՆԳՆ-ում քննություն է սկսվել, և համապատասխան քննչական գործողությունները շարունակվում են: Այդ փաստը, իհարկե, քննվելու է, և կտրվի համապատասխան իրավական գնահատական»,- հավելել է նա:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան

Նատա Հարությունյան

Վրաստանում ձնատեղումները խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար

Անի Գրիգորյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 396 մարդ, մահերի թիվն ավելացել է 19- ով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին