6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 95 միլիոնի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 95 միլիոնի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 94 միլիոն 414 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 20 հազարից: Ապաքինվել է ավելի քան 67 միլիոն 457 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 24 մլն 102 հազար 429 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 401 հազար 856 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 543 հազար 659-ի, մահերինը՝ 152 հազար 130-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 8 մլն 394 հազար 253 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 208 հազար 291 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 544 հազար 623 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 24 հազար 92 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 65 հազար 85 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 316 հազար 19, մահերինը՝ 87 հազար 295:

Տասնյակում են նաև Ֆրանսիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 324 հազար 395 վարակվածության ընդհանուր, 56 հազար 717 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 247 հազար 25-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2 հազար 916 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 83-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 88 հազար 118 է, որից ապաքինվել է 82 հազար 370-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 635:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր

Նատա Հարությունյան

Կորոնավիրուսի հաստատված դեպքերը

Նատա Հարությունյան

Մոսկվայում գնահատել են կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷի դեմ պայքարում պատրաստ լինելը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին