6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Բեյրութի նավահանգստի պայթյունում առկա է «սիրիական հետք». ԶԼՄ-ներ
Աշխարհ

Բեյրութի նավահանգստի պայթյունում առկա է «սիրիական հետք». ԶԼՄ-ներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Սիրիացի երեք բիզնեսմեն առնչություն ունեն ամոնիումի նիտրատի գնման հետ, որն 8 տարի առաջ տարվել է Բեյրութի նավահանգիստ և 2020թ. օգոստոսի 4-ին դարձել խոշոր պայթյունի պատճառ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով սաուդական լրատվամիջոցներին:

Asharq Al-Awsat լրատվամիջոցի տեղեկություններով՝ խոսքը Սիրիական իշխանություններին մոտ կանգնած Ջորջ Խասվանիի, Իմադե և Մուդալյալե Խուրիների մասին է, որոնք զբաղվել են երկիր նավթամթերքների և այլ ապրանքների ներմուծմամբ: Երեքն էլ ներառված են Սիրիայի այն քաղաքացիների շարքում, որոնց նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներ:

Նշվում է, որ Բեյրութի նավահանգստում 2013թ. պահված նիտրատը, իբրև թե, նախատեսված է եղել սիրիական բանակի համար:

2020թ. օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել՝ շուրջ 5 հազարը:

Նմանատիպ Հոդվածներ

Բեյրութի հայ համայնքի ներկայացուցիչները պատահականություն չեն համարում քաղաքում հրդեհների դեպքերը

Նատա Հարությունյան

Հրդեհ է բռնկվել Բեյրութում կառուցվող առեւտրի կենտրոնում

Նատա Հարությունյան

Բեյրութի նավահանգստի տարածքում նոր հրդեհ է բռնկել (ուղիղ եթեր)

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին