6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Արտաշատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել տրանսպորտի թանկացման դեմ
Սոցիալական

Արտաշատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել տրանսպորտի թանկացման դեմ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արտաշատ քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերությունների՝ փոխադրավարձը բարձրացնելու դեմ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ուղեվարձը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չի բարելավվել սպասարկումը:

«Ուղեվարձի գինը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չեն տալիս որակ: Մեր պահանջն է նախարարությանը, դա լինելու է նաև պաշտոնական նամակի ձևով, որպեսզի անցկացվի մոնիտորինգ, ստուգվեն, թե ինչ պայմաններում է անցկացվել մրցույթը, որում հաղթել են անորակ ավտոբուսները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ ուղեվարձերի մի մասը բարձրացվել է տենդերի սահմաններում, մյուս մասը՝ դրանից դուրս:

Հունվարի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ:

Նմանատիպ Հոդվածներ

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՊՆ-ի դիմաց

Անի Գրիգորյան

ԱԺ շենքի մոտ «Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է իրականացնում. Բաղրամյան պողոտան փակ է

Անի Գրիգորյան

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցի

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին