6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » ԱԱԾ-ից արձագանքել են Միքայել Մինասյանի հայտարարությանը
Գլխավոր Նորություններ

ԱԱԾ-ից արձագանքել են Միքայել Մինասյանի հայտարարությանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

ՀՀ ԱԱԾ

Նմանատիպ Հոդվածներ

Ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին․ ԱԱԾ-ն զգուշացնում է

Նատա Հարությունյան

Անհետ կորած զինծառայողի հորից պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար․ ԱԱԾ բացահայտումը

Նատա Հարությունյան

Ներկայանալով որպես ադրբեջանցի՝ սուտ տեղեկություններ է հայտնել անհետ կորած համարվող զինծառայողների գտնվելու վայրի մասին․ ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին