
1․ Պրոլետարիական հասարակությունում չպետք է լինի կյանքի վաղաժամ սեռական զարգացում։
2․ Մինչ ամուսնությունն անհրաժեշտ է ցուցաբերել ամբողջական սեռական զսպվածություն, իսկ ամուսնանալ կարելի է միայն լիարժեք սոցիալական և կենսաբանական հասունության պայմաններում (20-25 տարեկանում)
3․ Սեռական կապն ընկալվում է միայն որպես սիրո օբյեկտի նկատմամբ բազմակողմանի խորը համակրանքի և կապվածության վերջնական փուլ։
4․ Սեռական հարաբերությունը պետք է լինի միայն խորը ապրումների շղթայի վերջնական օղակ, որն այդ պահին կապում է սիրահարներին։
5․ Սեռական հարաբերությունը չպետք է հաճախ կրկնվի։
6․ Պետք չէ հաճախ փոխել սեռական սիրո օբյեկտը՝ հնարավորինս քիչ սեռական բազմազանություն:
7․ Սերը պետք է լինի մոնոգամ, մոնոադրիկ (մեկ կին, մեկ ամուսին)։
8․ Յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ անհրաժեշտ է հիշել երեխաներ ունենալու հնարավորության և, ընդհանրապես, հետագա սերունդների մասին։
9․ Սեռական ընտրությունը պետք է հիմնվի դասակարգային հեղափոխա-պրոլետարիական նպատակահարմարության վրա։ Սիրային հարաբերություններում չպետք է լինեն ֆլիրտի, սիրահետման, կոկետության և սեռական գրավչության այլ մեթոդներ։
10․ Չպետք է լինի խանդ։
11․ Չպետք է լինեն սեռական այլասերումներ։
12․ Դասակարգը, ելնելով հեղափոխական նպատակահարմարության շահերից, իրավունք ունի խառնվել մյուսների սեռական կյանքին։ Սեռականն ամեն հարցում պետք է ենթարկվի դասակարգայինին՝ չխանգարելով վերջինիս և սպասարկելով ամեն ինչում։
«Հեղափոխություն և երիտասարդություն» ամսագիր, Ե. Մ. Սվերդլովի կոմունիստական համալսարանի հրատարակչություն, 1924թ․
Աղբուրը՝ Livejournal. com