6 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134236.8 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Ավտովթարից զոհվել է բռնցքամարտիկ, Ռուսաստանի պատանիների չեմպիոն Արտյոմ Միքայելյանը
Սպորտ

Ավտովթարից զոհվել է բռնցքամարտիկ, Ռուսաստանի պատանիների չեմպիոն Արտյոմ Միքայելյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ավտովթարից զոհվել է Իշիմ քաղաքում բնակվող բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը: Ինչպես հաղորդում է Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան, Արտյոմը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։

Ինչպես հաղորդում է «Կոմսոսմոլսկայա Պրավդա»-ն, երկու մարդ Է զոհվել հունվարի 16-ին, ժամը 18-ի սահմաններում Տյումեն-Օմսկ մայրուղու 102-րդ կմ-ում: Տյումենի մարզի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել «Լադա» մակնիշի ավտոմեքենային: Հարվածից մարդատար մեքենան դուրս է շպրտվել «ԿամԱԶ»-ի անիվների տակ, իսկ «Մազդան» հայտնվել է IVECO բեռնատարի տակ:

Զոհվածների թվում են «Մազդա»-ի 31-ամյա ուղեւորուհին, ըստ նախնական տեղեկությունների, Իշիմի շրջանի բնակչուհին եւ «Լադա»-ի 60-ամյա վարորդը: Եվս մեկ տուժածի տեղափոխել են հիվանդանոց։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին