8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136192 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » «Լուսավոր Հայաստանն» ընդմիջում խնդրեց «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար
Այլ Լուրեր

«Լուսավոր Հայաստանն» ընդմիջում խնդրեց «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խնդրանքով խորհրդարանի նիստն ընդմիջվեց 20 րոպեով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը նշեց, որ ընդմիջումն անհրաժեշտ է «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար:

Մինչ այդ խորհրդարանը քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր» սահմանելու մասին հայտարարության նախագիծն օրակարգում ներառելու հարցը, որին «Իմ քայլը» խմբակցությունը չէր ցանկանում հավանություն տալ:

«20 րոպե ընդմիջում եմ խնդրում՝ «Իմ քայլը» դաշինքի հետ բանակցելու համար»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը վերաբերում է Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և դրանից դուրս գալու քայլերին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին