8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136192 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն չունի. Մակունց
Այլ Լուրեր

Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն չունի. Մակունց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իշխանությունը առարկություն չի ներկայացրել ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի վերաբերյալ, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր» սահմանելու մասին հայտարարության նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկմանը:

«Ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի հետ կապված, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք որևէ առարկություն չենք ներկայացրել, և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ, այդ առումով քայլերի հերթականություն մշակել»,-ասաց Մակունցը:

Ըստ նրա՝«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է այդ ամենը դնել մի կողմ, քննարկել միայն իրենց կողմից ներկայացված նախագիծը՝ իրենց օրակարգով: «Այդպես չի լինում: Հետևաբար, ձեր առաջարկը, որքան էլ դուք պնդեք, որ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, իմ շարադրածով կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը»,-ասաց Մակունցն ու հավելեց, որ «Իմ քայլը» դեմ է քվեարկելու նախագծին:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ իրենք դատապարտել են պատգամավորների նկատմամբ բռնությունները: «Մենք ասել ենք, որ սխալ է Սահմանադրությունից դուրս որևէ գործողություն անել, հիմա Սահմանադրության ներսում եղած գործողությունները դուք մերժում եք: Ի՞նչ եք դուք ուզում, ուզում եք սահմանադրական հունից հանե՞ք պրոցեսները, ձեր այս քվեարկությամբ դուք հանում եք այդ հունից»,-ասաց Մարուքյանը:

Հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 37 կողմ, 76 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, և չընդգրկվեց նիստերի օրակարգ:

Նմանատիպ Հոդվածներ

Մակունցը մանրամասներ ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից

Անի Գրիգորյան

Մակունցը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից

Նատա Հարությունյան

Խունդկարյանի հետ հանդիպմանը պատգամավորների կեսը ներկա չէր. Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին