2 C
Yerevan
4 Մարտի, 2021
135568 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն առաջիկայում ևս կշարունակեն գործել
Սոցիալական

Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն առաջիկայում ևս կշարունակեն գործել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները կշարունակեն գործել այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը:

«Հայստանի համապատասխան կառույցների հետ պայմանավորվածությունները կան, անվճար ավտոբուսները kշարունակեն գործել: Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից ուղևորափոխադրումներն իրականացվում են ու կիրականացվեն այնքան, որքան դրա կարիքը լինի»,- ասաց Միքայել Վիրաբյանը:

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգողը նկատեց, որ պատերազմը դադարելուց հետո՝ սկզբնական շրջանում Արցախ մեկնող ավտոբուսների թիվը մեծ էր: Եղել են օրեր, որ Երևանից մեկ օրում 25-ից ավելի ավտոմբուսներ են անվճար տեղափոխել արցախցիներին: Այսօր համեմատաբար քիչ են: Նման ավտոբուսներ են աշխատել նաև Հայաստանի տարբեր մարզերի մարզկենտրոններում ևս: Միքայել Վիարբյանը նշեց, որ այսօր նույնպես, եթե պետք լինի, մյուս մարզերի մարզկենտրոններից անվճար ուղևորափոխդրումներ կկազմակերպվեն: Մարզկենտրոններում այդ նպատակի համար դեռ կան հերթապահ ավտոբուսներ:

2020 թվականի նոյեմբերից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանից Ստեփանակերտ են ուղևորվում մարդատար ավտոբուսներ: Արցախ են վերադառնում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած արցախցիները:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին