5 C
Yerevan
8 Մարտի, 2021
136192 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում
Սոցիալական

Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում՝  «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի մասնաճյուղերում։

«Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն թե «Արցախփոստի» կողմից՝ թղթային ցուցակներով, թե ՀՀ-ում՝ «Հայփոստի» մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար)։

Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն «Արցախփոստի» կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով»,-տեղեկացնում են նախարարությունից։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին