10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136124.8 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Լավրովը մեկնաբանել Է Ռուսաստանի եւ Չինաստանի զորավարժությունները
Աշխարհ

Լավրովը մեկնաբանել Է Ռուսաստանի եւ Չինաստանի զորավարժությունները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի եւ Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանք կոչված են ապահովել ավիացիայի մարտական պատրաստությունը՝ պաշտպանելով ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի սահմանները: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբարում Է Ճապոնիայի հետ մեր հարաբերություններին, ապա մենք դրանք համարում ենք շատ բարի: Մշտապես եղել են Ռուսաստանի նախագահի եւ ճապոնիայի իր գործընկերների՝ վարչապետների բարեկամական կապեր, անձնական համակրանքներ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով 2020 թվականի ամփոփման շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նա վստահություն Է հայտնել, որ Մոսկվան նաեւ վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ կհաստատի անձնական շփումներ:

«Իսկ եթե խոսենք տարածաշրջանում ռազմական իրադրության մասին, ապա, այո՛, մենք ՉԺՀ-ի հետ զբաղվում ենք համատեղ աշխատանքով, այդ թվում՝ զորավարժությունների տեսքով: Ռուս-չինական վարժանքները բնավ սկզբունքային նոր բան չեն, դրանք մի քանի անգամ անցկացվել են ե՛ւ ցամաքային տարբերակով, ե՛ւ ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպության) ձեւաչափով, ե՛ւ երկկողմ ձեւաչափով:

Այժմ վարժանքները եղել են օդատիեզերական ուժերի գծով: Դրանք ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանք պարզապես կոչված են ապահովել ավիացիայի մարտական պատրաստությունը, որն ապահովում Է ՌԴ-ի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության» սահմանների անվտանգությունը»,-նշել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին