5 C
Yerevan
8 Մարտի, 2021
136192 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Այլ Լուրեր

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Կառավարությունը ՀՀ ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն մարմին: Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն»,-ասաց Բադասյանը:

Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան  մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` Կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն  կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:

Նախարարի խոսքով՝ կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջեր և սահմանափակումներ, ըստ այդմ նախատեսված են գործունեության լրացուցիչ երաշխիքներ: « Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ կոմիտեն իրականացնում է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, որն ինքնըստինքյան ունի բարձր ռիսկայնություն, երկրորդ՝ կոմիտեի ծառայողների վարձատրությունը ուղղակիորեն հանդիսանում է վերջինիս անկախության և անկաշկանդ գործելու երաշխիքներից մեկը»,-ասաց Բադասյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե. ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

Անի Գրիգորյան

Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծն արժանացել է ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը

Նատա Հարությունյան

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ կրճատվելու են այլ մարմինների հաստիքները. ԱՆ պարզաբանումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին