5 C
Yerevan
8 Մարտի, 2021
136192 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն Երևանում կտեղադրի 300 նոր վերելակ
Սոցիալական

Նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն Երևանում կտեղադրի 300 նոր վերելակ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։  Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: 2019թ. մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով:

«Ամբողջ հետխորհրդային շրջանում մոտ 35 վերելակ է ընդամենը փոխվել Երևանումիսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է 520 վերելակև այդ գործընթացը շարունակական է»,— նշում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

«Երևանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանումԾավալը հասկանում եք՝ ինչքան մեծ էբայց այս տեմպով շարունակելու դեպքումկարծում եմառաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,— նշում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:

«Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակորից արդեն 111-ը փոխված էԵս հասկանում եմոր մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվումմարդիկ բոլորն էլ ցանկություն ունենոր փոխվիՈւզում եմ բնակչությանը տեղեկացնելոր իրենց հերթն էլ կհասնի»,— նկատում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:

Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:

«Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպառել են ամբողջ քաղաքով մեկբնական էհնարավոր չէ միանգամից և բոլորը փոխել և ինչպես էլ կատարվի ընտրությունըինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնելայոլինելու են նաև բնակիչներոր թվալու է իրենց վերելակն ավելի կարևոր էրբայց հավատացնում եմ ձեզփորձում ենք նախևառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,— ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը:

Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Նմանատիպ Հոդվածներ

Էրեբունի վարչական շրջանի 26 շենք կկահավորվի նոր վերելակներով

Սերինե

Բնակչությունն իր միջոցներով ապահովելու է ինքնաֆինանսավորվող վերելակային տնտեսություն. «ՀՀ»

Սերինե

Երևան քաղաքի շենքերում ևս 500 վերելակ կփոխարինվի նորով

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին