3 Մարտի, 2021
135260.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության իրավունքը վերապահել ԱԺ-ին
Այլ Լուրեր

ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության իրավունքը վերապահել ԱԺ-ին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է, որ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին նշանակի վարչապետը, առաջարկում է այդ լիազորությունը վերապահել խորհրդարանին: Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ ԱԺ նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

«Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ մեր քաղաքական ուժը երկու սկզբունքային դիրքորոշում է ունեցել: Առաջինը վերաբերել է մոդելին, թե ինչպիսի հակակոռուպցիոն մարմին պետք է դա լինի՝ ունիվերսալ, թե տարանջատված: Մենք պնդել ենք ունիվերսալ մոդելը, սակայն կառավարությունը և «Իմ քայլը» ընտրել է տարանջատված մոդելը»,-ասաց Սամսոնյանը:

Պատգամավորը մարմնի գործունեության հաջողության գլխավոր նախապայման համարեց այն, թե ինչպես է ձևավորվում մարմինը և ինչպես է ընտրվում այդ մարմին ղեկավարը:«Հիմա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտեի մասին մի նախագիծ, որի տնօրեն նշանակելու է վարչապետը: Սա մեզ համար պարզապես անընդունելի է»,-ասաց նա:

Սամսոնյանի խոսքով՝ նման վատ փորձ ունեցել է Լեհաստանը, որի հակակոռուպցիոն մարմին ղեկավարին նշանակել է վարչապետը: «Կարճ ժամանակահատվածում այն կուսակցականացվել է և դարձել է գործադիրի գործիքը: Իսկ երբ որևէ մարմին դառնում է գործադիրի գործիքը, աշխատում է քաղաքական ընդդիմախոսների դեմ»,-ասաց Սամսոնյանը:

Նա նշեց, որպեսզի իրենց քաղաքական ուժի մոտ տպավորություն չստեղծվի, որ այդ մարմինը ստեղծվում է քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար, իրենք առաջարկում են, որ մեխանիզմը փոխվի: «Մենք կարող ենք հետաձգել մարմնի ընտրությունը, բայց կարող ենք ստեղծել այնպիսի մարմին, որի ղեկավարին կընտրի Ազգային ժողովը: Սա է լինելու այդ մարմնի անկախության միակ երաշխիքը, մնացած բոլոր մեխանիզմները սկիզբ են դնելու դեռ չստեղծված մարմնի անհաջողությանը, և վստահությունը չենք ունենալու»,-ասաց նա:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ իր ելույթում նշեց. «Եթե քաղաքական իշխանությունը ցանկանա նշանակել իր համար հարմար թեկնածուի՝ կոմիտեի նախագահի պաշտոնում, կարծում եմ՝ ԱԺ-ում բոլոր հարցերը քվեարկությամբ եմ լուծվում, որտեղ բոլորին պարզ է, թե ում է պատկանում քաղաքական մեծամասնությունը»:

Նմանատիպ Հոդվածներ

ԼՀԿ-ն իշխանությունից չի ստացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր

Անի Գրիգորյան

ԼՀԿ-ն նոր պատերազմի վտանգ է տեսնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի դենոնսացիայում

Անի Գրիգորյան

Եթե իշխանությունը չի գալիս երկխոսության, ամենը տեղափոխվում է փողոց․ Շաքե Իսայան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին