4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը
Աշխարհ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում: Այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության կողմից կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը»,- նշեց Նաղդալյանը:

ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը այլ երկրների ղեկավարներ չեն հրավիրվել: Միջոցառմանը մասնակցելու են միայն ԱՄՆում օտարերկրյա ներկայացուցչությունների ղեկավարները։ Երդմնակալության կարգը թույլ չի տալիս այլ երկրների ղեկավարների մասնակցություն, դրան կարող են ներկա գտնվել միայն դեսպանները։

Թրամփը ևս հայտարարել է դրան չմասնակցելու իր մտադրության մասին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին